Sunday, June 12, 2011

Ռուբեն Հախվերդյան - Ծառը

Անցան օրեր հատ-հատ, անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և' սեր, և' տառապանք, և' սուգ,
Ինձ հոգնեցրին արդեն օրերը լայն ու նեղ,
Ինձ հոգնեցրին արդեն մեղավոր ու անմեղ,
Ինձ հոգնեցրին արդեն տխրությունն այս անծայր,
Եվ կարոտներն այս խեղճ ինձ հոգնեցրին արդեն,
Բաց քո կեղևը ծառ, ինձ առ կեղևիդ մեջ,
Առ ինձ կեղևեիդ մեջ ես կփակվեմ քո մեջ...
Ինձ առ կեղևիդ մեջ, այս անծաղիկ դարում,
Ես կփակվեմ քո մեձ որպես փոքրիկ գարուն,
Որպես թաքուն թախիծ, տերևներիդ խորքում,
Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն,
Ու թե հողմերը գան որ ինձ խլեն քեզնից,
Ես կարթնանամ իմ ծառ կորոտանք մեկից,
Ես ճկվեմ քեզ հետ, ես կձգվեմ քեզ հետ,
Ու հողմերի ձեռքից ես կփրկվեմ քեզ հետ,
Ես կփրկվեմ քեզ հետ, ես կփրկվեմ քեզ հետ,
Ու մի թաքուն գիշեր, երբ բոլորը քնեն,
Ես քեզ` կախարդական բառեր կկրկնեմ,
Կելնոնք կամաց-կամաց, կերթանք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան կդարձնենք անքուն...
Նրա երազի մեջ կախարդական մի ծառ,
Մարդկային ձև կառնի կշնչենք կամաց~,
Եվ մարդկային լեզվով, որպես լեհենդ պայծառ,
Կբարբառի նրան անհայտ կորած մի սեր,
Ու մի անհուն կարոտ, ու մի անհուն կարոտ.....

Saturday, June 11, 2011

Ռեինկարնացիա - Սեր

Ուզում եմ մարդիկ փոխվեն, ուզում եմ իրար հարգեն, ուզում եմ իրար ասեն ջան~,
Ուզում եմ գույները մեր, էլ երբեք չխառնվեն, ուզում եմ իրար ասեն ջան~,
Ուզում եմ ուրախ լինեք, ուզում եմ միշտ քեֆ անեք, ուզում եմ տեսնեմ սիրում եք~,
Ուզում եմ երգերը մեր, բոլորին ուրախացնեն, ուզում եմ տեսնեմ ժպտում եք~,


Սեր~ սիրում եմ քեզ~, անունն է սեր~,Սիրում եմ քեզ~...


Ուզում եմ հետս լինես, ուզում եմ միշտ քեզ սիրեմ, ուզում եմ երջանիկ լինես~,
Ուզում եմ երգերը էս, բոլորը քեզ նվիրեմ, ու ասեմ որ քեզ սիրում եմ~,
Ուզում ես սիրտս տամ քեզ, մենակ էլ չբաժանվենք, ու տեսնես սերս մաքուր է~,
Ուզում եմ առաջվա պես, բոլորս իրար հարգենք, ու անկեղծ ասենք սիրում եմ~,


Սեր~ սիրում եմ քեզ~, անունն է սեր~,Սիրում եմ քեզ~...

Friday, June 10, 2011

Հայկո - Մի խոսքով

Հասկացա, որ դատարկ է սիրտը իմ առանց քո խոսքերի,
Հասկացա, որ նման է կյանքը իմ մի ստվերի...


Մի խոսքով ես դատարկ եմ տես,
Մի խոսքով կարոտում եմ քեզ,
Մի խոսքով չեմ կարող սիրել,
Մի անվերջ խոսքով,
Մի խոսքով ամեն ինչ կասեմ,
Մի խոսքով ես քեզ կսպասեմ,
Մի խոսքով կփորձեմ ապրել, քո սիրո խոսքով... խոսքով...


Հասկացա, որ նորից էլ չի լինի հանդիպում... հիշելով,
Ես հասկացա որ ես կորցրել եմ քեզ միայն մի խոսքով....


Մի խոսքով ես դատարկ եմ տես,
Մի խոսքով կարոտում եմ քեզ,
Մի խոսքով չեմ կարող սիրել,
Մի անվերջ խոսքով,
Մի խոսքով ամեն ինչ կասեմ,
Մի խոսքով ես քեզ կսպասեմ,
Մի խոսքով կփորձեմ ապրել, քո սիրո խոսքով... խոսքով....

Մի խոսքով ես դատարկ եմ տես,
Մի խոսքով կարոտում եմ քեզ,
Մի խոսքով չեմ կարող սիրել,
Մի անվերջ խոսքով,
Մի խոսքով ամեն ինչ կասեմ,
Մի խոսքով ես քեզ կսպասեմ,
Մի խոսքով կփորձեմ ապրել, քո սիրո խոսքով... խոսքով...

Հայկո - Ոչինչ չի մնա

Սեր, լուռ եկար դու այնտեղից,
Ուր խոսքերը եևկնքից, անձրևի պես իջնում են ցած,
Իմ ձեռքերին...
Տես~ ինչ դժվար աղոթք է սա,
Կսիրեմ, բայց ում ասա,
Մի գուցե սիրտը ցույց կտա, նոր մի ճամփա...


Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա~...


Թող, միայնակ մնա հոգիդ,
Եվ կաիլն աչքերիդ, անձրևի պես իջնի նորից, քո ձեռքերին,
Թող նոր հույսով այրվի հոգիդ, և մաքրի վերքերը հին,
Թող հավատամ որ նա կգա, և կմնա~



Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա~...

Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա~...

Հայկո - Եկ այս գիշեր

Առանձին ենք չի խանգարում ոչ-ոք մեզ,
Միայնակ ենք երկու մենակ աստղի պես,
Շատ չի տրվում մի այսպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:




Արմեն մովսիսյան - Քեզ ցանկանում եմ

Ես քեզ ցանկանում եմ, անլուսին գիշեր,
Որ ճրագ վառեմ, պատուհանիդ տակ,
Ու ճրագի պես, մինչև վերջ այրվեմ,
Անհամբեր սպասեմ, հաջորդ գիշերվան:


Ես քեզ ցանկանում եմ, երկարող ձմեռ,
Որ իմ տաք շնչով, սառույցդ հալեմ,
Ձնծաղիկ դարձած, նոր գարնան երգով,
Քո ջերմ շուրթերը, նորից համբուրեմ:


Ես քեզ ցանկանում, եմ ալեկոծ օվկիան,
Որ կրծքով բոլոր հողմերը ճեղքեմ,
Առագաստ պարզեմ, գտնեմ ապաստան, 
Որ ալիքները պեշերիդ չհասնեն:


Ես քեզ ցանկանում եմ, ցամաքած աղբյուր,
Որ երակներս, ծարավդ մեղմեն,
Ու ես խենթացած, քեզ գրկեմ ամուր,
Փակվող աչքերիս մեջ, պատկերդ պահեմ:


Ես քեզ ցանկանում եմ, կախարդված շրջան,
Ուր սերս և վերջ, և նոր սկիզբ լինի,
Ու փորձեմ գտնել, հարցիս պատասխան,
Դու խենթությունս ես, թե աղոթքն ես իմ...

Արմեն մովսիսյան - Օրօրոցային

Երգեմ բալես քնիր անուշ քնով, նայեմ խաղաղ դեմքիդ լուսնյակի լույսով,
Երգեմ բալես քնիր մանկական քնով, նայեմ խաղաղ դեմքիդ լուսնյակի լույսով,
Թաթիկներդ համբուրեմ հայրական սիրով, Նշխար աչուկներդ սիրեմ քնքշանքով,
Թաթիկներդ համբուրեմ հայրական սիրով, Նշխար աչուկներդ սիրեմ քնքշանքով:

Երգեմ բալես քնիր ծաղկագույն քնով, երազներդ պարուրեմ մանուշակներով,
Երգեմ բալես քնիր ծաղկագույն քնով, երազներդ պարուրեմ մանուշակներով,
Գարնան բույրդ շնչեմ անհագուրդ սիրով, խորոտիկ գիշերդ շոյեմ երգերով,
Գարնան բույրդ շնչեմ անհագուրդ սիրով, խորոտիկ գիշերդ շոյեմ երգերով:

Երգեմ բալես քնիր մանկական քնով... Երգեմ բալես քնիր ծաղկագույն քնով...: