Friday, June 10, 2011

Արմեն մովսիսյան - Քեզ ցանկանում եմ

Ես քեզ ցանկանում եմ, անլուսին գիշեր,
Որ ճրագ վառեմ, պատուհանիդ տակ,
Ու ճրագի պես, մինչև վերջ այրվեմ,
Անհամբեր սպասեմ, հաջորդ գիշերվան:


Ես քեզ ցանկանում եմ, երկարող ձմեռ,
Որ իմ տաք շնչով, սառույցդ հալեմ,
Ձնծաղիկ դարձած, նոր գարնան երգով,
Քո ջերմ շուրթերը, նորից համբուրեմ:


Ես քեզ ցանկանում, եմ ալեկոծ օվկիան,
Որ կրծքով բոլոր հողմերը ճեղքեմ,
Առագաստ պարզեմ, գտնեմ ապաստան, 
Որ ալիքները պեշերիդ չհասնեն:


Ես քեզ ցանկանում եմ, ցամաքած աղբյուր,
Որ երակներս, ծարավդ մեղմեն,
Ու ես խենթացած, քեզ գրկեմ ամուր,
Փակվող աչքերիս մեջ, պատկերդ պահեմ:


Ես քեզ ցանկանում եմ, կախարդված շրջան,
Ուր սերս և վերջ, և նոր սկիզբ լինի,
Ու փորձեմ գտնել, հարցիս պատասխան,
Դու խենթությունս ես, թե աղոթքն ես իմ...

No comments:

Post a Comment