Friday, June 10, 2011

Արմեն մովսիսյան - Անձրև

Անձրև արդեն քո երգը չեմ լսում, ծածուկ ինչ պատմություն ես շշնջում,
Վաղուց անմիտ քեզ հետ թափառելու ու օրս քեզ հետ կիսելու կարիք չունեմ,
Անձրև~ կաթիլներիտ հետ խառնված էլ չեմ ճախրում սիրուց արբած,
Ինչն է փոխվել, ինչն է փոխվել...
Անձրև~ թել-թել մի կյանք է հավաքվում, այրվում ու տող առ տող նոր երգ դառնում,
Անձրև~ մաղիր դեմքիս տաք զնգոցով որ իմ սառած երակներում գարուն հոսի,
Ցնորք~ ես արարել եմ ու երգել, թե խաղացել եմ ու պարտվել,
ինչն եմ ապրել... ինչն եմ ապրել...
Անձրև~ մեկ տողը քեզ մեկ տողը ինձ, անլույս իմ հւշերից պոկիր նոր ճիչ,
Զարթնիր~ դաղիր թափով իմ լարերին, որ չորացած իմ շուրթեից երգեր ծորան,
Անձրև~ միթե գարունս է խլանում, ես չգիտեմ ուր եմ գնում,
Ինչ եմ կորցրել, ինչ եմ փնտրում... ինչեմ փնտրում...

No comments:

Post a Comment